Այս պահին Էջմիածնի բոլոր քաղաքային երթուղիները փակ են։ Այս մասին այսօր՝ մարտի 16–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը՝ չբացառելով՝ որ հնարավոր է լինեն մասնավոր ընկերություններ, որոնք շարունակում են աշխատել։
«Երթուղիներն այս պահին չեն աշխատում։ Աշխատում ենք քաղաքաը ակտիվության տեսակետից պահել մաքսիմալ պասիվ։ Թե քաղաք մուտք գործելը, թե ելքը քաղաքաից՝ պետք է լինի միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,– ասաց Արմավիրի մարզպետը։
Մաթեւոսյանի խոսքով՝ Էջմիածնի միջքաղաքային տրանսպորտը շարունակում է աշխատել. «Մի քանի ժամ առաջ եմ քաղաքապետի հետ խոսել, այն գործում է ու անընդհատ ախտահանում ենք մեքեաները, բայց եթե անհրաժեշտություն լինի միջքաղաքային տրանսպորտի աշխատանքներն էլ դադարեցնել, ապա դա էլ կանենք, քանի որ տրանսպորտն ինքնին ենթադրում է մի քանի մարդու ներկայություն, որից հենց այս պահին մենք ցանկանում ենք խուսափել»։
Կապված տրանսպորտային միջոցների հետ, որոնք փակ են պահում ճանապարհները, Մաթեւոսյանն ասաց, որ ամեն ինչ համաձայնեցված է դրանց սեփականատերերի հետ. «Որեւէ ստիպողաբար բան չկա»։
Մաթեւոսյանի խոսքով՝ եւ երեկ գիշերը եւ այսօր առավոտյան մի քանի ժամով եղել է անցակետերում եւ անձամբ հետեւել իրականացվող աշխատանքներին. «Այսօր առնվազն 3 ժամ կանգնած եմ եղել անցակետերի մոտ, 5 ժամ էլ երեկ գիշերը։ Բժիշկների հետ շրջել եմ անցակետերում։ Այն քաղաքացիները, որոնք թերմեւթյուն ունեին, վերցվել են կոնտակտային տվյալները եւ հետ ուղարկվել քաղաք՝ ինքնամեկուսանալու։ Հնարավոր է սովորական գրիպ կամ մրսածություն լինի, բայց ամեն դեպքում մարդիկ են, որնոնք գտնվում են խոցելի դաշտում եւ ճիշտ ենք համարում նրանց հետ ուղարկել քաղաք»։
Մարզպետը Էջմիածնի բնակիչներին եւս մեկ անգամ կոչ արեց միայն անհրաժեշտության դեպքում դուրս գալ քաղաքից. «Դա ծանրաբեռնում է մոնիտորինգի աշխատանքները, ծանրաբեռնում է վերահսկողության աշխատանքները»։
Նշենք, որ երեկ 23:00-ից Էջմիածնի 27-ից մուտքերից միայն 3-ն է բաց: Դրանցով էլ անցնող քաղաքացիներին ջերմաչափում են իրականացնում:
Նշենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվն այս պահին հասել է 30-ի: Առաջին կորոնավիրուսով վարակված քաղաքացին արդեն առողջացել է:
Այսօր արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր կորոշվի Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու հարցը։





























