Եգիպտոսը մինչեւ մարտի 31-ը դադարեցնում է իր օդանավակայաններում օդային բոլոր փոխադրումները կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին, հաղորդում է Reuters-ը:

Եգիպտոսում փակվում են հյուրանոցներն ու տուրիստական օբյետկները: Վարչապետի խոսքով՝ երկրում գտնվող բոլոր զբոսաշրջիկները կարող են դադարեցնել իրենց արձակուրդը:

Նրա խոսքով՝ ավիացիոն ոլորտը 2,25 մլրդ եգիպտական ֆունտի (143 մլն դոլար) չափով վնաս կկրի:

Տուրիզմը Եգիպտոսի առանցքային ոլորտներից է: Տուրիզմից եկամուտը հասնում է ռեկորդային 12,57 մլրդ դոլարի:

Եգիպտոսում փակ են նաեւ բոլոր ուսումնական հաստատությունները: Կորոնավիրուսով վարակման 126 դեպք է հայտնաբերվել, 2 մարդ է մահացել: