Չափազանց տարածված «Pokemon GO» խաղը մշակողը կորոնավիրուսի բռնկման պայմաններում փակ տարածքում գեյմերների խաղը դյուրացրել է:

«Մեր գլոբալ միության խաղացողների անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթությունն է: COVID-19-ը մեզ եւ ամբողջ աշխարհին ստիպում է հարմարվել»,- հայտնել է Niantic Labs ընկերությունը:

Լրացված իրականության խաղը խաղացողներին թույլ է տալիս իրական վայրերում թվային էակներին «բռնել» իրենց սմարթֆոնների միջոցով: Թվային առարկաները, որոնք կարելի է խաղում օգտագործել, հնարավոր է գտնել, այսպես կոչված, «PokeStops»-ում, որոնք հաճախ իրական կողմնորոշիչներում են:

Niantic Labs-ն իր բլոգում պարզաբանել է, որ փոփոխություններն ուժի մեջ են մտել մարտի 12-ից՝ մինչ հաջորդ իրազեկումը: Polygon վեբկայքը նշում է, որ այս քայլը գեյմերների համար կդյուրացնի «Pokemon GO»-ի հրեշներին հավաքելը՝ առանց փողոց դուրս գալու: