Հայ առաքելական եկեղեցին ապրիլի 23-ին տոնում է Զատկի Ճրագալույցը: Ավագ Շաբաթը նվիրված է Հիսուոս Քրիստոսի թաղմանը: Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ:
Այսօր վերջանում է նաեւ Մեծ Պահքը: Սբ. Պատարագից հետո կատարվում է Սբ. Հաղորդության նախատոնակ:
Քրիստոնյաներն իրար շնորհավորում են. «Քրիստոս Հարեավ ի մեռելոց, Օրհնեալ է Հարությունը Քրիստոսի» արտահայտությամբ:
Ապրիլի 24-ին Հայ առաքելական եկեղեցին տոնելու է Քրիստոսի Հարության տոնը:




























