Ապրիլի 22-ին հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22:55-ին «գլխուղեղի ցնցում, ճակատային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1934 թ. ծնված Ռազմիկ Հ.-ն՝  հայտարարելով, որ վնասվածքներն ստացել է տան նկուղում վայր ընկնելու հետեւանքով:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 23.40-ին, բաժին է ներկայացել 50-ամյա Վաչագան Ա.-ն եւ խոստովանել, որ նույն օրը, ժամը 22.45-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Ջանֆիդա ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի ենթարկել Ռազմիկ Հ.-ին եւ պատճառել նշված վնասվածքները:

Կատարվում է քննություն: