Իրանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը անցել է 16 հազարից, մեկ օրում մահացել է 135 մարդ, զոհերի ընդհանուր թիվը կազմում է 988, երեքշաբթի հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Անցած օրվա ընթացքում ամբողջ երկրում գրանցվել է առողջապահության նախարարության կողմից հաստատված կորոնավիրուսով վարակվելու 1178 նոր դեպք: Այս տվյալները հաշվի առնելով՝ վարակվածների թիվը հասել է 16169-ի: ցավոք, անցած 24 ժամում մահացել է 135 մարդ, զոհերի ընդհանուր թիվը հասել է մինչեւ 988-ի»,- IRINN հեռուստաալիքի եթերում հայտնել է Ջահանփուրը:
Նրա խոսքով՝ վարակվածների ընդհանուր թվից 5389 մարդ առողջացել է:





























