Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 114-ի, վարակն արդեն տարածվել է երկրի 26 շրջաններում: Այս մասին, ինչպես հայտնում է ՌԲԿ-ն, կառավարության անդամների հետ նախագահի հանդիպման ժամանակ ասել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:

«Ռուսաստանի Դաշնությունում ներկայումս 114 դեպք է գրանցվել երկրի 26 շրջաններում: Նրանցից հինգն արդեն առողջացել եւ դուրս են գրվել: 109 մարդ հիվանդանոցում է, նրանցից 106-ի մոտ հիվանդությունն ընթանում է մեղմ ձեւով՝ առանց որեւէ ախտանիշի»,- պատմել է փոխվարչապետը:

Ռուսաստանում COVID-19-ի տարածման կանխման օպերատիվ շտաբի զեկույցում նշվում է, որ անցած մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել:

Ըստ SCMP-ի վերջին տվյալների` աշխարհում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 182 հազարը, մահացել է ավելի քան 7 հազար հիվանդ: