ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 17–ին, ուղիղ եթեր է մտել եւ գրառում կատարել «Շրջայց սուպերմարկետում»։ Նա մտնում է խանութներ, հերթով շրջում բաժիններով եւ ցուցադրում թե ինչ վիճակ է տիրում այնտեղ։ Վարչապետը նաեւ աշխատակիցներից հետաքրքրվում է, արդյոք գների բարձրացում եղել է, թե ոչ, առևտուրը մեծացել է, թե ոչ։
Փաշինյանը սուպերմարկետից դուրս գալուց քաղաքացիներին խնդրեց, որպեսզի ցուցադրեն, թե ինչ են գնել. «Տեսեք, որ ճգնաժամային առեւտուր չեն արել, 2 հաց, արեւածաղիկ եւ ամենապոպուլյար զուգարանի թուղթը»։
Ճանապարհին Փաշինյանին միացավ նաեւ կրթության նախարար Արայիկ Հարությունյանը, որն ասաց, որ վաղը ժամը 12։00 ուղիղ եթերում բրիֆինգ կլինի։
Նրանք մտան ճանապարհի դեղատներից մեկը, որտեղ դիմակ, ալկոգել եւ սպիրտ չկար։











