Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ երկիրը պետք է հավելյալ սահմանափակումներ մտցնի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար, հաղորդում է Reuters-ը:
«Մենք անտեսանելի, սակայն ոչ անհաղթ թշնամու հետ պատերազմական դրության մեջ ենք գտնվում»,- ասել է նա:
Երեքշաբթի օրվա դրությամբ Հունաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 352 դեպք, 4 մարդ է մահացել:
Իշխանությունները փակել են մանրածախ ձեռնարկությունները, դեղատները, սուպերմարկետներն ու լցակայանները:
Միցոտակիսը նշել է, որ երկրի քաղաքացիները պետք է տանը մնան:





























