ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Պետքարտուղարության մի քանի աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով, հայտնում է Reuters-ը։

«Մենք ունենք մի քանի աշխատակիցներ, որոնց կորոնավիրուսի թեսթերը դրական են եղել»,- Պետքարտուղարությունում կայացած ճեպազրույցում ասել է Պոմպեոն։ «Մենք նրանց հետ վարվել ենք հենց այնպես, ինչպես մենք խնդրում ենք յուրաքանչյուր ամերիկացու արձագանքել այդ իրավիճակին, որտեղ էլ նրանք լինեն»,- ասել է նա։