Եվրոպական միության երկրների առաջնորդները պայմանավորվել են փակել ԵՄ արտաքին սահմանները, որպեսզի զսպեն կորոնավիրուսի համավարակի տարածումը։

Ինչպես հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԵՄ մյուս առաջնորդների հետ տեսակոնֆերանսի ժամանակ ձեռք է բերվել 30 օրով երրորդ երկրների քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի արգելքի պայմանավորվածություն։ Նա նշել է, որ կլինեն հարաբերականորեն քիչ բացառություններ, սակայն եվրոգոտու երկրները, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիան բացառություն չեն լինի։

Եվրոպաական միության անդամ-երկրների ներսում տեղաշարժը դեռեւս կթույլատրվի։

«Միությունը եւ նրա անդամ-պետությունները հնարավոր ամեն բան կանեն»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Չառլզ Միշելը։ Նրա խոսքեորվ՝ ԵՄ-ն կկազմակերպի անդամ-երկրների քաղաքացիների հայրենադարձությունը։