Մարդու իրավունքների պաշտպանության հրեական «Օմեցի» կազմակերպությունը պատգամավոր Դալի Իցիկին մեղադրել է Վրաստանի  եւ Իսրայելի հարաբերությունների վատթարացման մեջ, հայտնում է «Պիրվելի» լրատվական գործակալությունը:

Կազմակերպության պնդմամբ, պատգամավորը Վրաստանում ձերբակալված հրեա գործարար  Րոնի Ֆուքսի մոտ ընկերն է, եւ հենց նա է խնդրել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին ազդել Թբիլիսիի քաղաքային դատարանում հրեա գործարարների դատական ընթացքի վրա: Այդ դեպքից հետո ավելի լարվեցին Վրաստանի եւ Իսրայելի հարաբերությունները:

Իսրայելի խորհրդարանի անդամը մեղադրանքների վերաբերյալ մեկնաբանություններ չի տվել, քանի որ գտնվում է արտերկրում: