«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը կոչ է արել աշխարհի տարբեր մասերում բնակվող հայերին Երեւանի ժամանակով, ժամը 19:15–ին մեկ րոպե կանգ առնել եւ լռությամբ հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Նախաձեռնությունն անցյալ տարի, 2010 թվականի ապրիլին հանդես էր եկել Հայաստանում եւ արտերկրում բնակվող բոլոր հայերին ուղղված կոչով, առ այն, որ Հայոց Ցեղասպանության տարելիցի օրը, ժամը 19:15 րոպեին  հայտարարվի «Լռության րոպե»: