Վրաստանի տարածքով Ռուսաստանից ռազմական բեռների տարանցման մասին 2006թ. պայմանագրի չեղյալ հայտարարումը Թբիլիսիի կողմից  ոչինչ չի փոխում Հայաստանի համար: Այսօր` ապրիլի 23-ին ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով` 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո այդ պայմանագրի գործողությունը փաստացի դադարեցված էր, եւ ռուսական սպառազինությունները Վրաստանի տարածքով չէին տեղափոխվում Հայաստան: «Այդ պահից Հայաստանը գտել է ինչ-ինչ ելքեր, եւ պայմանագրի չեղյալ հայտարարումից իրավիճակը մեզ համար չի փոփոխվում», - նկատեց Մանոյանը:

Հիշեցենենք, որ ապրիլի 19-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին խորհրդարանին էր ներկայացրել վերոնշյալ պայմանագիրը չեղյալ հայտարարելու հարցը: Այդ փաստաթուղթը օրենսդրական հիմք էր հանդիսանում Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի համար զենքի եւ սարքավորումների մատակարարման համար: