Երուսաղեմում տասնյակ հազարավոր քրիստոնյաներ ականատես են եղել Հարության ճրագի իջման հրաշքին։ Երուսաղեմ այցելած ուխտավորների թիվն այս տարի աննախադեպ է, քանի որ այս տարի Հարության տոնի միասին են նշում բոլոր ավանդական՝ Կաթոլիկ, Ուղղափառ եւ Առաքելական եկեղեցիները։ Քրիստոնյաների Հարության տոնն օրացույցով համընկել է նաեւ հրեական Զատկի տոնին։
Հարության կրակը հրաշագործ կրակի բռնկումը տեղի է ունեցել Տիրոջ Գերեզմանի վրա կառուցված մատուռում։
Մինչեւ այժմ կրակի բռնկումը գիտականորեն չեն կարողացել ապացուցել։ Կրակը վառվում է տարեկան մեկ անգամ Տիրոջ Հարության օրը։ Քրիստոնյաները հավատում են Հարության կրակի հրաշագործ հատկություններին։
Իսրայելի իշխանությունները ծեսի մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Տիրոջ Գերեզմանի մոտ 1000 իրավապահների են տեղակայել, նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն։




























