Ռուսաստանի բոլոր 85 մարզերի իշխանությունները կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով որոշում են կայացրել բարձր պատրաստվածության ռեժիմի սահմանման մասին: Դպրոցներն ու համալսարաններն անցել են հեռակա ուսուցման ռեժիմի, բոլոր մարզական եւ այլ զանգվածային միջոցառումներ չեղարկվել են, նշվում է Ռուսաստանի Դաշնության բոլոր սուբյեկտների իշխանությունների կողմից ստորագրած կարգադրություններում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Մարտի 19-ի դրությամբ բարձր պատրաստվածության ռեժիմի են անցել Ռուսաստանի Հեռավոր Արեւելքի, Սիբիրի, Ուրալի, Պովոլժյեի, Հյուսիս-Արեւմուտքի բոլոր շրջանները: Հինգշաբթի համապատասխան ռեժիմ է սահմանվել նաեւ Կենտրոնական եւ Հյուսիսկովկասյան դաշնային տարածաշրջաններում:




























