Ամերիկայի բանկը ներդրողներին նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի հետեւանքով առաջացած ռեցեսիայից խուսափել այլեւս անհնար է, փոխանցում է CNBC-ն:
«Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ տնտեսությունը ռեցեսիայի մեջ է` միանալով մնացած աշխարհին»,- գրում է Ամերիկայի բանկի տնտեսագետ Միշել Մեյերը:

«Աշխատատեղերը կկրճատվեն, հարստությունը կկործանվի, իսկ վստահությունը կխաթարվի»: Տնտեսությունը կփլուզվի Երկրորդ եռամսյակում՝ նվազելով 12 տոկոսով, ամբողջ տարվա ՀՆԱ-ն կնվազի 0.8 տոկոսով:

Կորոնավիրուսի բռնկումն արդեն իսկ անկում է առաջացրել համաշխարհային շուկաների: S&P 500-ը եւ Dow Jones Industrial Average-ը առևտուր են անում արջի շուկայի տարածքում եւ այժմ 30 տոկոսով ցածր են իրենց` նախորդ ամսվա ռեկորդային բարձր ցուցանիշներից:

Մեյերն ասել է, որ ավելի վատ է լինելու: Ապրիլին անկում կլինի, որին կհաջորդի «շատ դանդաղ վերադարձն աճին, իսկ հուլիսին տնտեսությունը փոքր-ինչ կնորմալանա»: «Չնայած սա լուրջ անկում է, մենք հավատում ենք, որ այն բավականին կարճ կլինի»,- հավելել է Մեյերը:

Քանի որ տնտեսությունը շարունակում է բախվել չլսված տարածության հետ, Մեյերը կարծում է, որ «փրկությունը» ագրեսիվ գործողությունների մեջ է: