ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր մեքսիկացի գործընկերոջ հետ քննարկել է ուղեւորությունների սահմանափակման հնարավորությունը՝ կորոնավիրուսի տարածումը զսպելու համար:
Միացյալ Նահանգները կարող է արդեն ուրբաթ հայտարարել ԱՄՆ եւ Մեքսիկայի սահմանով մուտքի սահմանափակումների մասին: Աղբյուրներին վկայակոչելով՝ Reuters-ը հայտնում է, որ սահմանափակումները նմանվելու են նրանց, որոնք ԱՄՆ-ն եւ Կանադան համաձայնվել են մտցնել հյուսիսային սահմանին:
Պոմպեոն իր թվիթերյան էջում նշել է, որ Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդի հետ սերտորեն համագործակցում է «ուղեւորությունների սահմանափակման շուրջ, որոնք հավասարակշռում են մեր քաղաքացիների պաշտպանությունը COVID-19-ի հետագա փոխանցումից»: «Մենք միասին կարող ենք նվազեցնել հանրային առողջապահության ռիսկերը եւ տեղաբաշխել կարեւորագույն անդրսահմանային առեւտրի առաջնահերթությունները»,- ասել է Պոմպեոն:
Մեքսիկայի ԱԳ նախարարությունը Պոմպեոյի եւ Էբրարդի զրույցից հետո հայտարարել է, որ երկկողմ ջանքերը ուղղվելու են 2 երկրների միջեւ առեւտրային հոսքերի եւ տնտեսական ակտիվության աջակցությանը, ինչպես նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարին:
ԱՄՆ երեք պաշտոնատար անձանց եւ մեկ մեքսիկացի պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ եւ Մեքսիկայի կառավարությունները դեռեւս քննարկում են սահմանին հնարավոր սահմանափակումները, որոնք չեն ներառելու անդրսահմանային առեւտուրը:





























