Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 20-ին մի շարք օրենքներ է ստորագրել:

Մասնավորապես, ստորագրվել են Նյութական պահուստի մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը: