Պենտագոնը հաստատել է Լիբիայում ամերիկյան «Պրեդաթոր» անօդաչու թռչող սարքերի ռազմական կարիքների համար օգտագործման լուրերը։ Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը, ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Դերին Ջեյմսը լրագրողներին հայտնել է, որ «Պրեդաթոր» տեսակի անօդաչու թռչող սարքերից Լիբիայում առաջին անգամ կիրառվել են ապրիլի 23-ին»:

Պենտագոնի ներկայացուցիչը, սակայն, չի նշել հատկապես ինչ օբյեկտների են օդային հարվածներ հասցվել։ Հիշեցնենք, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է Լիբիայում անօդաչու թռչող սարքեր կիրառել Քադաֆիի զորքերի դեմ: