Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

«‼Ուշադրություն‼Կարեւոր‼#Լարս‼Մարտի 20‼Ժամը 18։00 դրությամբ‼

Ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին»,- ասվում է հայտարարությունում։