ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով բոլոր երկրներում վիզային ծառայությունների ժամանակավոր դադարեցման մասին, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

«Ի պատասխան աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված լուրջ բարդություններին՝ Պետդեպարտամենտը որոշում է ընդունել ժամանակավոր դադարեցնել վիզային ծառայություններն ԱՄՆ բոլոր դեսպանատներում եւ հյուպատոսություններում: Մարտի 20-ից միգրացիոն եւ ոչ միգրացիոն վիզաների հարցով ծրագրված հանդիպումները չեղարկվում են»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ աշխատանքները կվերսկսվեն, երբ «հնարավորություն կլինի», սակայն այժմ գերատեսչությունն ամսաթիվ նշել չի կարող:

Ավելի վաղ Պետդեպը հայտնել էր երկրների մեծ մասում վիզային ծառայությունների տրամադրումը ժամանակավոր դադարեցնելո մասին: