Այսօր՝ ժամը 20։30–ին, Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց քիչ առաջ են զանգել կանչել ԱԺ, օրակարգն իրեն հայտնի չէ։

Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթի օրակարգում մեկ հարց է՝ ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարալու մասին նախագծի փաթեթը։