Հայաստանում այսօր` ապրիլի 24-ին նշում են Սուրբ Զատիկի տոնը:
Նշենք, որ այս տարի Սուրբ Զատիկի տոնը համընկել է Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի հետ: Հայ առաքելական եկեղեցու որոշմամբ, այսօր առավոտյան Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ տեղի է ունեցել եկեղեցական արարողություն` ի հիշատական ցեղասպանության զոհերի, որից հետո բոլոր եկեղեցիներում տեղի կունենան պատարագներ:
Զատիկին հայերը ձու են ներկում, որը խորհրդանշում է նոր կյանքն եւ հարությունը: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը, որը թափվեց մարդկանց փրկության համար:




























