ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի գրասենյակի աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Փենսի մամուլի ծառայությանը:

«Այս երեկո մեզ հայտնեցին, որ փոխնախագահի գրասենյակի աշխատակցի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել: Ո՛չ Թրամփը, ո՛չ Փենսն այդ անձի հետ սերտ շփում չեն ունեցել»,- ասել է փոխնախագահի մամուլի քարտուղար Քեթի Միլլերը:

Ավելի վաղ Փենսը եւ Թրամփը ներկա են եղել Հանրապետական կուսակցության համաժողովին, որի մասնակիցներից մեկը վարակված է եղել կորոնավիրուսով:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է եղել: Սակայն Փենսը դեռ թեստ չի հանձնել: