Facebook-ը իր կայքում կորոնավիրուսի մասին ԱՀԿ տվյալներով չատ-բոտ է թողարկել:

Ընկերության հայտարարության համաձայն՝ դրանից կարելի է անվճար օեւտվել և COVID-19-ի մասին հարցեր տալ:

«Այն հավաստի տեղեկություն է ապահովում, ինչպես նաև դրանում կան խորհուրդներ՝ կապված ճանապարհորդությունների հետ, կորոնավիրուսի մասին միֆեր և այլն»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Սկզբնական փուլում կայքը կեւործի միայն անեւելերենով, սակայն մոտակա շաբաթների ընթացքում կներկայացվի ՄԱԿ-ի երկրների բոլոր 6 լեզուներով՝ անեւելերեն, արաբերեն, չինարեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն: