Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մինչեւ ապրիլի 21-ը երկրում արտակարգ դրություն է հայտարարել, հաղորդում է Սպուտնիկ Գրուզիան:

Ավելի վաղ նման խնդրանքով Վրաստանի նախագահին դիմել էր Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

«Վարչապետի դիմումի եւ Վրաստանի Սահմանադրության 71-րդ հոդվածի համաձայն՝ Վրաստանի ամբողջ տարածքում արտակարգ դրություն եմ հայտարարում: Որոշումն ուժի մեջ է մտնում հայտարարման պահից»,- ասել է Զուրաբիշվիլին:

Արտակարգ դրության պայմաններում փակ են Վրաստանի բոլոր պետական սահմանները, թույլատրվում է միայն բեռների փոխադրումը:

Վրաստանում արգելվել են ավելի քան 10 մարդու մասնակցությամբ հավաքները, այդ թվում նաեւ խանութներում կուտակումները: