Թուրքիան ժամանակավորապես դադարեցնում է եւս 46 պետությունների հետ ավիահաղորդակցությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սկսած ժամը 17:00-ից 22 երկրներին ավելանում են եւս 46 երկրներ, որոնց հետ ավիահաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցվում է»,- հայտնել է Թուրքիայի քաղավիացիայի վարչությունը:

Ընդ որում, երկրների ցուցակը դեռ չի հրապարակվել:

Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսով վարկման 670 դեպք, 9 մարդ է մահացել: 

ԱՀԿ մարտի 11-ին հայտնել է կորոնավիրուսի՝ պանդեմիայի վերածվելու մասին: Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 234 հազար, գրեթե 10 հազար մարդ մահացել է: