Եգիպտոսի կրոնական իշխանությունները շաբաթ օրվանից փակում են բոլոր մզկիթներն ու եկեղեցիները եւ արգելք են դնում զանգվածային կրոնական հավաքների վրա, որպեսզի կանխվի նոր կորոնավիրուսի հետագա տարածումը, հայտնում է AFP-ը։

Նման որոշում ընդունվել է Կրոնական գործերով նախարարության կողմից, որը հայտարարել է, որ այդ քայլի նպատակը զանգվածային հավաքները եւ կրոնական ծեսերը կանխելն է, քանի որ դրանց ժամանակ մեծ է վարակման վտանգը։

Հաստատությունում նաեւ հավատացյալներին կոչ են արել տանը աղոթել։

Եկեղեցիները փակելու եւ կրոնական արարողությունները չեղարկելու որոշումը հավանության է արժանացել նաեւ Ղպտիական օրթոդոքսալ եւ Կաթոլիկ եկեղեցիների կողմից։

Քրիստոնյաները Եգիպտոսի բնակչության 10 տոկոսն են կազմում։

Իշխանությունների որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ եւ երկու շաբաթ պետք է տեւի։ Փոփոխությունների մասին լրացուցիչ կտեղեկացվի, նշվում է հայտարարության մեջ։

Երկրում, որը 100 մլն բնակչություն ունի, արդեն փակվել են դպրոցները եւ համալսարանները, ռեստորանները, սրճարանները, սպորտային եւ գիշերային ակումբները, առեւտրի կենտրոնները եւ զանգվածային կուտակումների այլ վայրերը։