Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ սոցիալական դիստանցիան, որը, կորոնավիրուսի տարածման սպառնալիքի հետ կապված, խորհուրդ էր տրվել երկրի բնակչությանը, հավանաբար, եւս 2-3 շաբաթ կտեւի, իսկ մինչ այդ վարակը կդանդաղեցնի իր տեմպերը, հայտնում է Press TV-ն։

ԻԻՀ նախագահը նաեւ կոչ է արել երկրի բնակիչներին մնալ տանը եւ հնարավորինս սահմանափակել շփման շրջանակները։

Նրա խոսքերով՝ «հակահեղափոխական տարրերը» երկրում տնտեսական արտադրությունը դադարեցնելու ծրագրեր են փայփայում, սակայն ամեն ինչ ձեռնարկվում է տնտեսությունն իր նորմալ հունին վերադարձնելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվն Իրանում հասել է 20610-ի, 1556 մարդ մահացել է, առողջացման 7635 դեպք է գրանցվել։