Panasonic ընկերությունը շաբաթ օրը հայտարարել է, որ կորոնավիրուսի բռնկման պատճառով ժամանակավորապես դադարեցնում է Նեւադա նահանգում Tesla ընկերության հետ համատեղ ձեռնարկությունում մարտկոցների արտադրությունը, հայտնում է Fox Business-ը։

Ճապոնական ընկերությունը, որը զբաղվում է էլեկտրաքարերի ամերիկյան արտադրողին մարտկոցներ մատակարարելով, հաջորդ շաբաթվանից 14 օրով կդադարեցնի իր գործունեությունը Նեւադայի մեգագործարանում։

Ընդ որում, ընկերության մամուլի ծառայությունում չեն մեկնաբանել այն հարցը, թե ինչ հետեւանքներ կունենան մարտկոցների արտադրության դադարեցումը Tesla-ի համար։