Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ երկրի կառավարությունը 150 մլրդ եվրոյի չափով լրացուցիչ բյուջե է պատրաստում կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների մեղմացման շրջանակներում, հայտնում է Reuters-ը։

«Հարյուր հիսուն միլիարդը խոշոր գումար է, սակայն դա կտա մեզ այն ճկունությունը, որի կարիքը մենք ունենք»,- նշել է Շոլցը։

Նրա խոսքերով՝ ամեն ինչի հետ մեկտեղ, երկրի կառավարությունը հող է նախապատրաստում, որպեսզի Գերմանիայի մյուս ինստիտուտները գերմանական ընկերությունների կայունացման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն։