Բոլիվիայի Գերագույն ընտրական դատարանը (ԳԸԴ) կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցրել է նախագահի ընտրությունների նախապատրաստումը եւ մտադիր է քվեարկության նոր ամսաթիվ համաձայնեցնել։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է ԳԸԴ նախագահ Սալվադոր Ռոմերոն, հայտում է ՏԱՍՍ-ը։

«Մենք երկխոսության պատրաստակամություն ենք հայտնում ընտրական գործընթացին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի, ինչպես նաեւ իշխանության մյուս ճյուղերի հետ, որպեսզի որոշենք համընդհանուր ընտրություններում քվեարկության ամսաթիվը»,- ասել է նա մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է Facebook-ում։

Բոլիվիայի նախագահի ընտրությունները մայիսի 3-ին պետք է անցկացվեին։