Քաթարն ուղարկել է Իրանին սանիտարաբժշկական պարագաների 8.5 տոննա կշռող երկրորդ փաթեթը կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, հաղորդում է Tasnim-ը՝ հղում անելով երկրի կառավարության կայքին:
Փաթեթի մեջ կան 1 173 000 բժշկական դիմակներ, հիգիենիկ պարագաներ եւ ախտահանիչ միջոցներ:
Բժշկական օգնության առաջին փաթեթը Քաթարն ուղարկել էր Իրանին մարտի 14-ին. այդ ժամանակ երկիրը ստացել էր 5.5 տոննա բժշկական եւ հիգիենիկ միջոցներ:
Իրանի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ երկրում կորոնավիրուսից բուժվել է ավելի քան 7 600 մարդ:





























