Ռուսաստանը դադարեցնում է ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ մարտի 23-ից կորոնավիրուսի պատճառով, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Ռոսավիացիային:

Բացառություն են կազմում Մոսկվայի եւ մայրաքաղաքների միջեւ չվերթները, ինչպես նաեւ ռուսաստանցիներին տուն վերադարձնելու թռիչքները:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարել էին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը նոր տիպի կորոնավիրուսն էր, որին տրվել է COVID-19 անվանումը:

Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել էր նոր կորոնավիրուսի բռնկումը որպես պանդեմիա: