Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ-ն Զատկի պատարագ է մատուցում:

Արարողությանը ներկա են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ:

Ապրիլի 24-ին Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հայաստանի նախագահն ու բարձրաստիճան պաշտոնյաները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Նշենք, որ այս տարի Զատիկը համընկել է Ցեղասպանության 96-րդ տարելիցի հետ: Հաջորդ անգամ Զատիկն ու Ցեղասպանության տարելիցը կհամընկնեն 2095 թվականին: