Հայաստանում մտավորականների մի խումբ շուտով հայտարարություն կտարածի Արցախի նախագահական ընտրություններում Վիտալի Բալասանյանին աջակցելու մասին, ցանկն առաջնորդում է Ռազմիկ Դավոյանը, հաղորդում է Hayeli.am-ը: 

Ռ Դավոյանն ասաց.

«Ի դեմս Վիտալի Բալասանյանի մենք ունենք մեծագույն ապահովություն Արցախի ինքնապաշտպանության եւ անկախության պաշտպանության գործում, երբ լսում եմ նրա քարակոփ լեզուն հասկանում եմ, որ Արցախ ամրոցը գրավելը անհնար է լինելու»,-Hayeli.am-ին հայտնել է Ռազմիկ Դավոյանը:

Հիշեցնենք, որ Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին: Նախագահական մրավազքում առաջատարներ են համարվում Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայիլյանը եւ Վիտալի Բալասանյանը: