Իրանի մշակույթի նախարարությունը հրահանգել է երկրի դեղատներին ցուցափեղկերից վերացնել այնպիսի ապրանքների գովազդը, ինչպիսիք են պահպանակներն ու էրեկցիալ ֆունկցիաները վերականգնող դեղամիջոցները, դրանք համարելով «անբարոյական, սեքսուալ եւ կոպիտ» գովազդներ:

Նամակում սպառնալիքի պես նախազգուշացում է արվել, որ բոլոր դեղատները, որոնք կշարունակեն գովազդը, կփակվեն:

Մշակույթի նախարարության ներկայացուցիչը «անբարոյական» է որակել եւ որոշ ապրանքների փաթեթավորումները: