Մարտի 22-ին Էջմիածնի Շահումյան փողոցի բնակարաններից մեկը ահազանգով մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հայտնաբերել են 53-ամյա տանտիրոջ դին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր են ժամանել նաև փորձաքրեագետներ, քննիչներ ու դատաբժիշկ։ Դիակի զննությամբ գլխին վնասվածքներ են հայտնաբերվել։ Միայնակ բնակվող տղամարդուն սպանել էին։ Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները սկսել էին օպերատիվ միջոցառումներ իրականացնել։ Ժամեր տևած տարաբնույթ գործողությունների շնորհիվ իրավապահները տեղեկություններ են ձեռք բերել, որ դիակի հայտնաբերումից ժամեր առաջ 53-ամյա տղամարդուն հյուրընկալվել է Արտիմետ գյուղում բնակվող ընկերը։ Նրանց միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է սկսվել, ինչի ընթացքում 36-ամյա տղամարդը դեռևս չպարզված առարկայով հարվածներ էր հասցրել տանտիրոջ գլխին, ապա` գնացել Արտիմետ։ Նույն օրը, ժամը 13. 30-ի սահմաններում, Արտիմետ գյուղում կասկածվողը հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվել դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Նա ձերբակալվել է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Թաթան ներողություն է խնդրել Հ1–ով պատերազմի տարելիցին իր համերգը ցուցադրելու համար I ԼՈՒՐԵՐ I 09:30

«Եթե ոչ իմ տղան, բա էլ ո՞վ, հայրենիքը բոլորինս է». պատերազմում զոհվածի ընտանիք

Ռինգը՝ մարտադաշտ, Հայաստանը՝ հաղթող․ 12 մենամարտից 11 հաղթանակ AFS × OFC-ի միջազգային մրցաշարում

Երկու փրկարար է ծխահարվել, նրանցից մեկը հոսպիտալացվել է. ՆԳՆ խոսնակ

Մոռացության մատնվող աղետը. պատերազմից 6 տարի անց I ԼՈՒՐԵՐ I 20:00

Բացառիկ կադրեր՝ ՀԵՑ-ի ենթակայանի հրդեհված շենքից

Ռոմանոս Պետրոսյան․ Երևանի ենթակայանում հրդեհից հետո շուրջ 5 հազար բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության

Ի՞նչ իրավիճակ է հրդեհի վայրում

ՈՒՂԻՂ. Խոշոր հրդեհ ՀԷՑ–ի ենթակայանում. թանձր ծուխը տեսանելի է Երեւանի տարբեր հատվածներից

ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը արդեն 2 ժամ է՝ մարել չի հաջողվում. հրշեջներից մեկին տեղափոխեցին հիվանդանոց

Եղիշե Մելիքյանն ու Նաիր Թիկնիզյանը լռության րոպեով հարգեցին 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը

Սուրեն Պետրոսյան. Ուրախ եմ, որ Հայաստանում այսպիսի մրցաշարեր են կազմակերպվում