ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 23-ին, կազմել է 495.01 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.43 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 528.77 դրամ (նվազել է 0.35 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 573.47 դրամ (նվազել է 6.44 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.13 դրամ (նվազել է 0.21 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  201.01 դրամ, ոսկի՝  23,783.29 դրամ, պլատին՝ 9,771.77 դրամ: