«Շատ քաղաքակիրթ երկրներ իրենց հստակ դիրքորոշումն են հայտնել 20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանության վերաբերյալ: Ես հուսով եմ, որ կհասնի օրը, եւ Ուկրաինան եւս կմիանա դրանց եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- Fraza.ua կայքին տված հարցազրույցում հայտնել է Analitika.at.ua վերլուծական կենտրոնի ղեկավար Մարատ Հակոբյանը:
«Ցանկանում եմ նշել հանրահայտ ճշմարտությունը, որ անպատժելիությունը կրկնություն է ծնում, եւ 20-րդ դարի առաջին ցեղասպանության չդատապարտումը բաց է թողնում հանցագործների ձեռքերը եւ վիրավորում է անմեղ զոհերի հիշատակը: Եթե ժամանակին արդար գնահատական տրվեր Հայոց ցեղասպանությանը, հնարավոր է` այլ ցեղասպանություն չլիներ»,- նշել է նա:
Հակոբյանը նաեւ հիշեցրել է, որ Ուկրաինայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է 2005թ. մայիսի 19-ին, երբ Ղրիմի Գերագույն Ռադան ապրիլի 24-ը ճանաչել է Հայ ժողովրդի ողբերգության զոհերի օր:





























