Վերջին 1,5 տարում ցեղասպանության թեմայով ստեղծվել են մի շարք գրքեր, ֆիմեր, անցկացվել են կերպարվեստի ցուցահանդեսներ:
Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պետական պատվերով հրատարակվել են հետեւյալ գրքերը`Ռաֆայել Լեմկինի «Զեկուցագրեր Հայոց ցեղասպանության մասին»-ը` անգլերենով, Լավրենտի Բարսեղյանի «Հայոց ցեղասպանությունը օտարերկրյա դիվանագետների վկայություններում», Ռուբեն Մելքոնյանի «Հայոց ցեղասպանության թեման արդի թուրքական գրականության մեջ», «Թուրքերը թուրքերի մասին» հեղինակային խմբի գիրքը,Գրիգոր Ջանիկյանի ֆրանսերենից թարգմանեց «Հայերի դատը Փարիզում», Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպի վերահրատարակվեց,Ստեփան Պողոսյանի եռահատոր «Հայոց ցեղասպանության պատմություն», Վահագն Տատրյանի անգլերեն «Օսմանյան կայսրություն. խնդրահարույց ժառանգություն», «Իտալիայի արտաքին գործերի նախարարության պատմական դիվանագիտական արխիվի վավերագրերը հայկական հարցի մասին» հատոր Բ-ն (1918-1923), Ռուբեն Սաֆրաստյանի «Ցեղասպանության ծրագիրը Օսմանյան կայսրությունում. Ծագումնաբանություն», «Սեւ գիրք. Նշանավոր օտարերկրացիները թուրքական ոճիրների եւ հայոց ցեղասպանության մասին» գիրքը, որը լույս է տեսել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մեկենասությամբ, այն պատրաստել է հրատարակման Ալբերտ Իսոյանը
Գյումրիում կայացել է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 2-րդ մրցույթ-փառատոնը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում` համերգ-երեկո` նվիրված Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին, Հայոց ցեղասպանությանը եւ հրեական հոլոքոստին նվիրված համերգ-միջոցառում:
Պետական աջակցությամբ նկարահանվել են. «Մեծ ցավի հուշակոթողը»,«Խենթերը կամ Վանա լճի արշալույսը» ֆիլմերը:
Կազմակերպվել է իտալացի գեղանկարիչ Անսելմո Ֆրանչեսկոնի «Հոյոց մեծ եղեռնին նվիրված ցուցահանդես», կերպարվեստի հանրապետական ցուցահանդես, «Հայոց ցեղասպանությունը համաշխարհային մամուլի առաջին էջերում» ժամանակավոր ցուցահանդեսը:





























