Ճապոնիայի Հիրոսակի քաղաքում աճել է աշխարհի ամենամեծ խնձորը: 35-ամյա Չիսատո Իվասակին արդեն 10 տարի խնձորի այգի է մշակում, որը նրան բավական եկամուտներ է բերում: Չիսատոն բավական երկար ժամանակ նկատապ էր դրել աճեցնել աշխարհի ամենամեծ խնձորը, որը նրան, ի վերջո, հաջողվեց:

Մի քանի տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքում, այգեգործի երազանքը կատարվել է: Նա աճեցրել է 1849 կգ-անոց խնձոր: Ականատեսներ վկայությամբ, այն ոչ միայն ամենամեծն է, այլ նաեւ ամենահամեղը, հաղորդում է NewsLand-ը: