«Եվրատեսիլ-2011» մրցույթի կազմակերպման եւ անցկացման համար, որ կայանալու է Դյուսելդորֆում, ծախսելու են 23-25 միլիոն եվրո: «Եվրատեսիլի» կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությունը` EBU-ն կներդնի մոտ 3,8 միլիոն եվրո: 12 միլիոն դոլար կվճարի NDR ընկերությունը, որը մրցույթի հեռարձակման իրավունքը ստացած ARD ալիքի գործընկերն է: Մյուս ծախսերը փակելու են հովանավորների գումարներից:

Ի դեպ, այդ գումարը մոտ է այն թվին, որ ծախսել են Նորվեգիայի Օսլո քաղաքում կազմակերպած մրցույթում: Նորվեգացիները ծախսել են մոտ 25 մլն եվրո:

«Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու է երգչուհի Էմմին, ով հանդես կգա «Boom-Boom» անվանումով երգով (երաժշտությունը` Apricota-ի, խոսքերը` Սոսի Խանիկյանի, ձեւավորումը` Արա Թորոսյանի):