Մոսկվայի սրճարաններից մեկում տեղ ունեցած ծեծկռտուքի ժամանակ հնչել են կրակոցներ եւ գրանցվել է դանակահարություն, որի հետեւանքով երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Նախնական տվյալներով, կոնֆլիկտն սկսվել է նրանից, որ 34-ամյա մոսկվացի կինը դիտողություն է արել երեք երիտասարդների` աղմկելու համար: Տղամարդիկ դիտողությանը պատասխանել են շատ կոպիտ հայհոյանքներով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Կնոջ ուղեկիցը փորձել է պաշտպանել նրան, որից հետո սրճարանի անկարգ այցելուները դանակով հարձակվել են տղամարդու վրա:

Ծեծկռտուք է սկսվել, որի հետեւանքով մոսկվացին դանակի հարված է ստացել եւ պաշտպանվելու համար գործի դրել իր մոտ եղած գազային ատրճանակը` վիրավորելով հարձակվողներից մեկին, թեեւ ինքը մի լավ ծեծ է կերել: Ատրճանակը հարձակվողները խլել են:

Ծեծկռտուքի արդյունքում, հիվանդանոցում է հայտնվել 22-ամյա մի դաղստանցի` գլխին ստացած վնասվածքով եւ կոտրված ատամով: