Հայաստանի տարածքում ապրիլի 25-ին եղանակը կպայմանավորվի արեւելյան ցիկլոնի ազդեցությամբ: Հանրապետության տարածքում կրկին սպասվում է անձրեւ, տեղ-տեղ հնարավոր են առատ տեղումներ,  առանձին շրջաններում ամպրոպ, կարկուտ: Տեղ-տեղ սպասվում է քամու ուժգնացում մինչեւ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով:

«Մետեո-TV»-ի փոխանցմամբ, մայրաքաղաքում երբեմն-երբեմն սպասվում է հորդառատ անձրեւ եւ ամպրոպ, քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ:  Օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա. գիշերը կլինի +8, ցերեկը` +21: