Գավառի բժշկական կենտրոնից ապրիլի 23-ին ժամը 22:40-ին տեղեկացրել են Գավառի բաժին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխել երեք անձի:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորները 18-ամյա Զոհրաբ Գրիգորյանը, 46-ամյա Խաչիկ Դադոյանը եւ 27-ամյա Ռուբեն Կողպեցյանն են:

Նույն օրը, ժամը 22-ի սահմաններում Գավառի Ազատության փողոցում իրար են բախվել Զոհրաբ Գրիգորյանի կողմից վարած ՎԱԶ-2106 մակնիշի 3 ԼՏ 799 համարանիշի եւ Խաչիկ Դադոյանի կողմից վարած ՎԱԶ-2107 Տ 0975 համարանիշի ավտոմեքենաները: Երկու ավտոմեքենաներն էլ այրվել են:

Գեղարքունիքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի