«Կարմիր գաճաճների» դասին պատկանող աստղերի շուրջը պտտվող էկզոմոլորակների բույսերը կարող են սեւ տերեւներ եւ ծաղիկներ ունենալ: Այդպես են կարծում դեռեւս չհրապարակված հետազոտության հեղինակները, ովքեր զեկույցով հանդես են եկել Ուելսում կայացած Ազգային աստղագետների միության նիստում:

Սենտ Էնդրյուս համալսարանի ասպիրանտ եւ աստղակենսաբան Ջեկ Օ` Մալի- Ջեյմսը ենթադրում է, որ նմանատիպ մոլորակներում հիպոթետիկ ֆլորան ֆոտոսինթեզի համար պետք է հարմարվի լուսավորման  բոլորովին այլ աղբյուրների, գրում է ВВС-ին:

Եթե այդպիսի մոլորակի համար լույսի աղբյուրը համարվում է կարմիր գաճաճը, ապա հետազոտողի կարծիքով,  մոլորակի վրա աճող բուսականությունը կունենա սեւ կամ մոխրագույն երանգ: