NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է ֆրանսիական հեղինակավոր «Le Monde» պարբերականում հրապարակված Արա Թորանյանի հոդվածը.
«Ապրլի 13-ին հավաքվելով` Ֆրանսիայի Սենատի իրավական հարցերով հանձնաժողովը միաձայն հայտարարեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականոցնող օրենքի անթույլատրելիության մասին: Ինչպես եւ սպասելի էր, այդ հայտարարությունը էյֆորիա առաջացրեց Հայոց ցեղասպանությունը ժխտողների շարքերում:
Նրանք կարծում են, թե արդեն շահել են այդ ճակատամարտը, եւ պատրաստվում են գրոհի գնալ` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 2001թ. ընդունված օերնքի չեղյալ հայտարարմանը հասնելու համար:
Ժխտողականությունը քրեականացնող օրենքից հրաժարվելը թեւեր է տալու պատմությունը խեղաթյուրողներին, որոնց սադրանքին այլեւս ոչինչ չի խանգարի:
Ենթադրություններ չանենք սենատորների որոշման վերաբերյալ, որը նրանք պետք է կայացնեն մայիսի 4-ին: Նրանք պետք է ընտրություն կատարեն` տրվե~լ Թուրքիայի շանտաժին, թե~ գործել հանրապետության ավանդական արժեքներին համապատասխան:
Նիկոլա Սարկոզին 2007 թ. ապրիլի 24-ին մեզ հայտարարել էր. «Ես ամբողջությամբ կիսում եմ ձեր ցանկությունը, որ Ֆրանսիան հանդես գա ժխտողականության քաղաքականության դեմ, այն քարոզչության դեմ, որը ձեզ վիրավորում է, ամոթալի քարոզչության դեմ: Հենց խորհրդարանը` ժողովրդի ներկայացուցիչները, պետք է օրենքներ տան երկրին: Դա նրանց գործն է` սահման քաշել ընդունելիի եւ անընդունելիի միջեւ»:
Սոցիալիստական կուսակցությունը ներկայացրել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: Մենք մայիսի 4-ին կիմանանք` այս հարցում Հանուն ժողովրդական շարժման միությունն արդյո~ք համերաշխ է իր բարձրագույն պաշտոնատար անձի հայտարարած պարտավորություններին»:





























