Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջեւ, այսօր, ապրիլի 24-ին, անցկացվեց խաղաղ բողոքի ակցիա` «Մենք հիշում ենք եւ պայքարում ենք հանուն արդարության» կարգախոսով: Ակցիայի մասնակիցները պահանջում էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Մենք հավաքվել ենք, որպեսզի պաշտպանենք մեր իրավունքները եւ պայքարենք  Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականության դեմ»,-իր ելույթում ասաց  Վրաստանի հայ ուսանողների միության նախագահ Արմեն Աղաջանովը:

Վրաստանի հայ համայնքի նախագահ Սամվել Մկրտչյան էլ նշեց. «Եկել ենք այստեղ` պահանջելու վերադարձնել այն, ինչ մեզ է պատկանում: Պահանաջում ենք հատուցում»:

Բողոքի ակցիային միացել էին նաեւ Վրաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները: «Ես եկել եմ այստեղ, որպեսզի այս օրը լինեմ հայ ժողովրդի կողքին: Թուրքերը ոճիր են գոծել նաեւ եզդիների նկատմամբ: Թուրքերը պարտավոր են ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց եզդիական համայնքի ներկայացուցիչ  Էրիկ Մուրադյանը: